Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Ով է ում թոշակի ուղարկում

Ով է ում թոշակի ուղարկում
14.10.2014 | 14:46

Եռյակի նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե Տեր-Պետրոսյանի ելույթը թոշակառուի ելույթ է հիշեցնում, արձագանքեց.
«Ես չգիտեմ, թե ով է թոշակառու, և ով՝ ոչ, բայց մի բան հստակ է. եթե մի մարդ 7 տարի շարունակ, ՀԱԿ-ի մասին միակ բանը, որ ասում է, դա թոշակառուն է, նշանակում է, որ իր ուղեղում կատարվում է մի պրոցես, որի պատճառով պետք է ինքը գնա թոշակի»:

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ